Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»

Մրտ 28, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից երեկ ամոթանք էր տալիս, թե «նախկինները մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում…»:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Կոնջորյանին բլից զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր եղբոր՝ Ավետ Կոնջորյանի անունն է հենց շրջանառվել ընտրակեղծիքների համատեքստում:

Չարենցավանցի լրագրող Վահե Մակարյանը դեռ 2022-ի սեպտեմբերի 27-ին գրել էր. «Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։

Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ»։

Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այս հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ. Գ. Վերոհիշյալ նյութը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ո՛չ Հայկ Կոնջորյանը, ո՛չ իր եղբայրը չեն հերքել տեղեկությունը, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ամբողջությամբ իրականություն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է  2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։ Այս մասին գրում...

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։ «Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և...

Ալիևը կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը. քաղաքագետ

Ալիևը կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի...

Եթե Հայաստանի անվտանգությանը սպшռնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց...

Արցախի հարցը փակված չէ․ Արցախի իրավունքները պետք է պահպանվեն․ Սեյրան Օհանյան

ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: ««Հայաստան» խմբակցության պատգամավորները միջազգային...