Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան 

Ապր 21, 2025

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝  նշելով՝ 2024 թվականից թանգարան-ինստիտուտը արխիվային նյութերի հավաքագրման գործունեություն է որդեգրել, որը կարևոր է գիտական գործունեության ծավալման առումով։

Գզոյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում թանգարանը ցեղասպանությանն առնչվող մի շարք կարևոր նմուշներ է ստացել։

«Սողոմոն Թեհլիրյանի ձեռագիր օրագրությունը ստացանք, որից հետո նվիրատվությունների շղթա սկսվեց թանգարան-ինստիտուտում։ Շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ ենք ձեռք բերել Մուսա լեռան ինքնապաշտպանության հետ կապված։ 1920-ական թվականների Ղազիրի որբանոցում գործված գորգ ենք նվիրատվություն ստացել, որը շատ լավ պահպանվել էր։ Տարվա ընթացքում ձեռք ենք բերել նաև բավական մեծ թվով օսմաներեն փաստաթղթեր, սեփականության փաստաթղթեր, լուսանկարներ»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան  ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես...

Անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

Անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Հայտնում են ՆԳՆ-ից: ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից...

Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենթի մասին

ԱԺ «Հաաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում հայտնեց դիրքորոշում այս օրերին շատ քննարկվող իմպիչմենտի թեմայի մասին․ Նամակ եմ ստացել։ Սկզբում ասում էին՝ ուլտիմատում նամակ։ Պատասխանում եմ հրապարակավ։ Պառլամենտական...

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ապրիլի 28-ին հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ոչ ամբողջական տեսագրությունը, որում նախկին նախագահը պատասխանում էր ուսանողների և դասախոսների հարցերին։ Օրեր անց «Սիվիլնեթի» փաստերի ստուգման...

Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը․ Ոսկան Սարգսյան

Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Բերդ քաղաքից հայտնեցին, որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեռնոցի գործարանը դադարել է գործել, մոտ 200 հոգի չեն աշխատում, գործարանից հաստոցները տեղափոխել են։ 2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործարան էր այցելել,...