Ցավալի է որոշ եպիսկոպոսների կեցվածքը. նրանք չեն գիտակցում, որ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է. փաստաբան

24 Նոյեմբերի, 2025

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հակաեկեղեցական կեցվածք են դրսևորել: Ցավալի է, բայց նրանք հավանաբար ինչ որ կոմպրոմատների ճնշման ներքո համաձայնվել են դառնալ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ օգտագործվող ապստամբության գործիք:
Այս անձինք, ցավոք, չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, իսկ հաջորդ իշխանությունը արդարությունը վերականգնելու է, այդ թվում՝ լյուստրացիա (գաղտնազերծում) անելով: Հանրությունն ի վերջո իմանալու է, թե ինչ ամոթալի արարքները ծածկելու համար են այս բարձրաստիճան հոգևորականները եկեղեցամարտ դիրքի մեջ մտել:
Այս բարձրաստիճան հոգևորականները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն իրականում ուզում է Եկեղեցին մաքրել: Նա բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի պառակտի նաև Եկեղեցին:
Եկեղեցին մեր միջնաբերդն է՝ ազգային ինքնության միջուկը: Հետևաբար հասել ենք այս հակազգային գործընթացի գագաթնակետին (կուլմինացիային):
Եթե եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող անձինք այս պարզ իրողությունները չեն գիտակցում և եթե Քրիստոսի լույսը և դրվածքը իրենց համար ավելի կարևոր չէ, քան աշխարհիկ որևէ բան, ապա ուրեմն թող բացահայտվեն, որ իրապես մաքրվի մեր Սուրբ Եկեղեցին:
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումներին, ապա աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին: Ինչպես գրված է Պողոս առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին 6:
1-2-ում՝ «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը:»:
Պարզ հարց է ծագում՝ ինչու եք Ձեր հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, ձեր հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն խոսքին, որ նա իբրև դեմ է քվեարկել նախկին տեր Արամի վերաբերյալ որոշման կայացմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամի կարգալույծ հռչակելուն»:

Նմանատիպ նյութեր

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...