Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր․ հայտարարությունն արվել է 17 թ․-ին․ Նարեկ Կարապետյան

17 Դեկտեմբերի, 2025

Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր, դա բնական է: Ոչ թե միայն կուսակցական պայքար պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար, փիլիսոփայության առաջին օրենքը հակասությունների միասնությունը և պայքարն է, որը տալիս է զարգացում: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը տեսանյութին կից գրել է՝  «Հայրս այս հայտարարություններն արել է 2017 թվականին, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, մոտավորապես այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը  պատվերով «Սասնա ծռերի» միտինգն էր ցրում»:

Տեսանյութում Կարեն Կարապետյանն ասում է, որ իրեն ճանաչողները գիտեն՝ մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել։

«Դա ես ընդամենը օգտագործել եմ օգնելու համար։ Բոլորդ գիտեք, որ իմ անձնական հնարավորությունները և իմ ընտանիքի համեստ հնարավորությունները բավարար են,  միշտ փորձել ենք լռակյաց, առանց ավելորդ էմոցիաների օգնել՝ ինչքան կարողացել ենք։

Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում և կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի՝ ընտրեք նրանց։ Ձեր նախասիրություններն են»,-նշել էր նա:

Նմանատիպ նյութեր

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ նա նեղվում էր, որ պատարագի ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։ «Տե՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր Արցախն ու արցախահայերին։ Թող նզովյալ լինեն...

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը մեկնում է Թեհրան։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների...

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին  yerevan.today–ին հայտնեցին...

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան...