Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ. Քրիստինա Վարդանյան

29 Հուլիսի, 2025

Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և ԱՅԳՈՒ փոխարեն ԱՆԱՊԱՏ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։

«Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։

Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո…

Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։

Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած»,– գրել է նա։

Տեսանյությում Քրիստինա Վարդանյանը ցուցադրում է Նոր Նորքի 2–րդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին եւ նշում. «Եկեք հասկանանք, մենք ի՞նչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք այգու բարեկարգում, և ի՞նչ ենք մենք ընտրում, ընտրում ենք կանաչը, ընտրում ենք ծառերը, թե՞ ընտրում ենք տոմետը, կիզիչ արևի տակ նստարանները, չորացած ծառերը։ Տեսեք այս ահռելի տարածքի մեջ, որը ուղղակի բետոնի հրապարակ է դարձել, այս մի հատ ծառն է, որ ի վիճակի է եղել առհասարակ այս տարածքում ստվեր իրականացնել։ Այս ծառի համար նույնիսկ չի ստեղծված ստանդարտին համապատասխան բնաբաժակ։

Հիմա վերանորոգումից հետո մենք նայում ենք, ամբողջ այգին չորացած ծառերով է, բաց կիզիչ արևի տակ նստարանների ահռելի քանակ, որ հասկանալի է, որ Երևանի պայմաններում այս նստարանների վրա մարդիկ նստելու են միայն այն ժամանակ, երբ որ արևը մայր է մտնում։ Այսինքն, օգտագործել այս տարածքը որևիցե ձևով հնարավոր չի, և տեսնում եք նաև մարդիկ չկան, էլի քանի ծառ կա, ոչ մի ծառի համար ստանդարտ բնաբաժակներ ստեղծված չեն։

Ուղղակի պետք է նորից գումարներ ծախսի քաղաքը, նորից ծառեր տեղադրի։ Ուզում եմ այստեղ անպայման ֆիքսել, որ ամենադիմացկունները հենց թեղի ծառատեսակն է, որի դեմ կանաչապատման ՀՈԱԿ–ը անտրտունջ պայքար է տանում»։

 

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

Օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հուլիսի մակարդակի համեմատ աճել է 1,9%-ով։ Ինչպես հայտնել են FAO-ից, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական...

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի վայրում գործողություններ...

Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

Ուկրաինայի ռազմականացման փորձերը, ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի...

Հետաքննություն․ Ի՞նչ է կատարվում «արտահանման աջակցության» անվան տակ

Հետաքննություն․ Ի՞նչ է կատարվում «արտահանման աջակցության» անվան տակ

ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում տպավորություն ստեղծելու, թե ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում ամեն ինչ արվում է արտահանման ուղղությունները մեծացնելու, արտադրող-արտահանողների կորուստները մեղմացնելու համար։ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ սա նոր...

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան

«Այս պահին Ադրբեջանում գտնվող բոլոր հայերը քրիստոնյաներ են և ապօրինաբար են պահվում։ Հակամարտությունն ավարտված է, և եթե հակամարտությունը լիներ այլ երկրում, որտեղ այլ կրոն դավանեին, արդյոք մարդասիրական իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու...