Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում

9 Հունիսի, 2025

Բրիտանական խորհուրդը (The British Council) կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման հետևանքով: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ծախսերի կրճատման վերաբերյալ նախարարների կաբինետի առաջարկությանը համապատասխան՝ հնարավոր է, որ խորհուրդը ստիպված լինի փակել բաժանմունքներն աշխարհի մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ օտարերկրյա օգնության կրճատումը կարող է վնաս հասցնել կազմակերպության «մեղմ ուժին»՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը և Չինաստանն ավելի մեծ ռեսուրսներ են ներդնում իրենց «մեղմ ուժն» ամրապնդելու գործում:

Բրիտանական խորհրդի ղեկավար Սքոթ ՄաքԴոնալդի խոսքով՝ կազմակերպությունը վերջին երեք տարվա ընթացքում կրճատել է 180 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վերափոխման ծրագրի շնորհիվ, սակայն Բրիտանիայի կառավարությունից ստացվող ֆինանսավորման կրճատումը կարող է հանգեցնել գրասենյակների փակման տարբեր երկրներում։

Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ խորհրդի վրա ֆինանսական ճնշումը կարող է հանգեցնել դրա «անհետացմանը տասնամյակի ընթացքում»:

The Guardian-ը նշում է, որ Բրիտանական խորհուրդը տարեկան ստանում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ եկամուտ, սակայն դրա 85%-ը գոյանում է ամբողջ աշխարհում իր անգլերեն լեզվով ծառայությունների վաճառքից:

2024-2025 թվականներին խորհուրդը ստացել է 163 միլիոն ֆունտ ստեռլինգ պետական ​​դրամաշնորհ, որի մեծ մասը ստացվել է միջազգային օգնության բյուջեից:

2025 թ. սկզբին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կնվազեցնի օգնության բյուջեն համախառն ներքին արդյունքի 0,5%-ից մինչև 0,3%՝ խնայելով մոտ 6 մլրդ ֆունտ ստեռլինգ, որը կծախսվի պաշտպանության վրա:

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...