Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

20 Մայիսի, 2026

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ որի, Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Սա տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։

Բ.Միկոյանը նկատեց, որ նախկինում անդրադարձել է այս ձայնագրությանը և հարկ չի համարում կրկին դրան անդրադառնալու։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ կեղտոտ ու էժանագին կեղծիք էր համարել  նման ֆեյք ձայնագրությունը։

Նմանատիպ նյութեր

Էդ անձնավորության մասին ավելի քիչ հարցեր տվեք․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

«Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով ձեռքով սրտիկ է ցույց տալիս: Դուք դա ձեզ վերագրո՞ւմ եք, և որքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի համար նման բաներ անելը»,- այս հարցն է տրվել Վայքի բնակիչներին: Կարծիքները՝...

Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն,...

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել. «Փաստ»

44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել...

Շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝  այս ազգին ու պետությանն ո՞ւր ես ուզում հասցնել. փաստաբան

Շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ այս ազգին ու պետությանն ո՞ւր ես ուզում հասցնել. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի դեմ որևէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝...