Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր․ ԵՊՀ ՈւԽ անդամը՝ Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում

3 Հունիսի, 2025

Հովհաննես Շամրիկյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՓԱՇԻՆՅԱՆ — ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մայր բուհում այսօր մասնակցեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը պարզ էր․ ցույց տալ, որ համալսարանը «проходной двор» չէ։ Այստեղ կան արժանապատիվ, ազգային մտածողություն ունեցող ուսանողներ, և այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ։
Չկիսելով այն կոչերը, որոնք հորդորում էին բոյկոտել հանդիպումը՝ ես գնացի։ Քաղաքականությունն ու դիվանագիտությունը նրա մասին են, երբ պատրաստ ես խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց գաղափարներն անընդունելի ես համարում։ Ահա թե ինչու հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, հուսով եմ՝ ապագայում կհաջողվի հանդիպել նաև Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլոց հետ։
Ստորև’ հարցերս
Հարց 1․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու
«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ — նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:
Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։
Հարց 2․ Արդյո՞ք ունեիք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ
«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեիք՞ այս նույն տեսակետները»։
Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։
Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․«Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյո՞ք Արցախ ունենալով՝ անկախ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։
Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։
Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա ` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։
Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։ Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր: Այդ ամենը ավելի շուտ հիշեցնում էր հրապարակային հանրահավաք, քան հանդիպում ուսանողների հետ: Մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ նա իր հեգնական ոճով հնչեցրեց, որ պատերազմից հետո իբր պարզվել է, որ փաստորեն բոլորը կռվող և պատերազմող դարձան միայն, երբ նա ստորագրեց կապիտուլիացիան: Զգացվում էր՝ որ սա մանիպուլացիա էր քողարկված «սարկազմի» տակ։
Իրեն նաև թույլ տվեց անպատշաճ մեկնաբանություններ Հայ Առաքելական Եկեղեցու մասին։ Կարծելով, որ Եկեղեցին սուրբ է մեր ժողովրդի համար, և այսօրվա Հայաստանում հենց Եկեղեցին է ամենալեգիտիմ հաստատությունը, ես դա կապում եմ նրա հետ, որ նա’ Ալիևի հետ ձեն ձենի տված, փորձում է նվազեցնել Եկեղեցու դերը՝ թե՛ սիմվոլիկ, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես դա արել է բանակի հետ և այլն։
Չեմ կարող չասել՝ հանդիպման ընթացքում որոշ ուսանողներ բացահայտ հաճոյանում էին գլխավոր քեռակինների սիրահարին: Իմ մաղթանքը այդ ուսանողներին՝ լինել ավելի խելամիտ և բալանսավորված:
Երբ ուսանողուհիներից մեկը բարձրաձայնեց Երևանի տրանսպորտի ծանր վիճակի հարցը՝ վարչապետը պատասխանեց, թե սեպտեմբերից կլինեն հեծանիվների սուբսիդիաներ, և ինքը կարող է Արարատից ամեն օր հեծանիվով հասնել Երևան։ Ակնհայտորեն’ սա հեգնական և խնդիրը շրջանցող պատասխան էր։
Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա:

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Շիրակի մարզում. մայր ու որդի հոսպիտալացվել են

Ավտովթար՝ Շիրակի մարզում. մայր ու որդի հոսպիտալացվել են

Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Խոսրով Պ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Այն կազմը, որը հիմա ներկայացված է բարձր դատարան լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Փաստաբաններն անհանգստություն են հայտնել նիստին դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված՝ նշելով,...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք...

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Ուղևորությունը նվիրված...

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և իր ներդրումը կունենա նրա վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի վերականգնման հինգերորդ համաժողովում ունեցած...