Գազելներով Բերքառատի դպրոցի ուսուցիչներին բերել են ՔՊ-ի քարոզարշավին

13 Մայիսի, 2026

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին մայիսի 13-ին «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։

Նրանցից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը՝ «հանուն Փաշինյանի»։

Ուսուցչուհիներից մեկը՝ Վարդիթեր Գրիգորյանը, հայտարարել է, որ բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին տուն են ուղարկել. նա սրա մեջ որևէ վատ կամ արտառոց բան չի տեսել։

Նա հավելել է, որ իրենք նախապես էին պատրաստվել այդ օրվան։ Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը պարզել էր, որ Ապարան համայնքի դպրոցների, մասնավորապես՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսուցիչներն ու աշակերտները, դասաժամերի ընթացքում նույնպես մասնակցում են Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական քարոզչությանը:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...