Արցախցի Տիգրան Ուլաբաբյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել․
«Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում եմ իրենց դեմքին, հարց եմ տալիս, ասում եմ՝ ես «նավոդկա» տվո՞ղ եմ, կարո՞ղ եք ապացուցել։ Հետո ինձ բան չասացին, դե ինչ ասեն՝ ապացույց չունեն, տեսախցիկներով երևում է, թե ինչպես է գողը մուտքով մտնում, հետո դուրս գալիս ու հանկարծ քաղաքից «ռեսկի» անհետանում։
Ասում են՝ խոստովանի, ի՞նչը խոստովանեմ, ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ։ Ես ոստիկաններին ասել եմ, որ ես չեմ կարող գողություն կատարել, ես գող չեմ, ես կռված մարդու եղբայր եմ, կռված մարդու որդի եմ, բայց բաժնի պետը սկսել է հայհոյել՝ ասելով, թե կռվածներին հարգում է, կռված լինելն ու կռվածի որդի ու եղբայր լինելը «մեջ չբերեմ»։ Բաժնի պետն ասում է՝ խոստովանիր, որ դու ես կատարել, այստեղից դուրս կգաս, այնպես կանեմ, որ ոչ մի բանի հետ կապ չես ունենա։ Ասացի՝ խոստովանելու բան չունեմ։ Ուզում էին գործը գլխիս կապեին, որովհետև գողերին չէին կարողանում գտնել»,- ասաց նա։