Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

Ապր 28, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը։

Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատությունների զարգացումն և կատարելագործումը, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել՝ առաջընթաց ապահովելու հարցում: Յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած,  ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:

Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։

Կձևավորվի մրցութային հանձնաժողով

Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատում է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև ներկայացուցիչներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից ( ՀՄԿ), Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), նախարարության հանրակրթության և ֆինանսաբյուջետային վարչություններից, ինչպես նաև կրթության ոլորտի 2 փորձագետ: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին որոշելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության  կայքում տեղադրվում է մրցույթի հայտարարություն:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատություններին ներկայացվող պահանջներ

Հաստատությունները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հաստատության զարգացմանն ուղղված  նորարարական ծրագիր, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված  ծախսերի նախահաշիվը՝ 1 տարվա համար:

Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների.

  • ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք,
  • ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ,
  • սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել  է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլերին, ունեցել է հանրապետական փուլի մասնակից,
  • «Ամսվա լավագույնները» մրցույթին տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ:

Հաստատությունների բարձր կատարողականի արդյունքը որոշվում է մրցույթին ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման և նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին:

Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել  20-ը: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված դպրոցը հաջորդող 3 տարվա ընթացքում չի կարող դիմել մրցույթին:

Ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցները որոշելու հիմնական բաղադրիչները

Յուրաքանչյուր տարի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) իրականացվում է հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների գնահատում՝ 3 փուլով։ Հաստատության  կատարողականի արդյունքները գնահատելիս հաշվի են առնվում մի քանի կարևոր բաղադրիչներ՝ դպրոցի կառավարման, ուսումնական և մասնագիտական միջավայրը, մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները, սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը, խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը:

Առաջին փուլում գնահատումը կատարվում է ԴԿՏ համակարգում առկա տվյալների հիման վրա ձևավորված ինքնաշխատ հաշվետվությամբ:

Ընտրված հաստատություններում հաջորդաբար՝ երկրորդ փուլում, անցկացվում է ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատում՝ սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման եղանակով: Երրորդ  փուլում ըստ արտաքին գնահատման արդյունքների և ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների գնահատման սանդղակի՝ հանձնաժողովի  կողմից ընտրվում են առավելագույնը 30 հաստատություններ, որոնց կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ որպես աջակցություն:

Մենթոր դպրոցի օգնությամբ մշակվող բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն՝ ցածր կատարողականով հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար:

Ընդունվելու դեպքում կարգը կգործի 2026 թվականի հունվարից:

Հաստատության նորարարական կամ բարելավման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ պարբերական մշտադիտարկումների գնահատումների միջոցով:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8579, կշարունակվի մինչև 2025 թվականի մայիսի 7-ը:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ  Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։  Ռիա նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: «Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»

Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի վերջին Մոսկվա են ժամանելու գլոբալ Հարավի և Արևելիք պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերը համակարգողների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության...