Բարձիթողի վիճակ՝ Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում. ՊՆ-ն արձագանքել է

29 Սեպտեմբերի, 2025

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայող, ով ցանկացավ ներկայացնել իրենց զորամասում տիրող բարձիթողի վիճակը և թե ինչպես են վերադասի կին զինծառայողները վերաբերվում իրենց հետ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինծառայողը ասաց․ «Մեր զորամասում, որտեղ բոլորը կանայք են, վերադասը իրեն առավելություն է տվել և մեր հետ վարվում ու խոսում է այնպես ինչպես ցանկանում են։ Անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերով վազել 3 կամ 10 կմ։

Մեր զորամասում հրամանատարությունը շատ վատ է վարվում զորքի հետ։ Վիրավորում են մեր արժանապատվությունը և պատիվը։

Մի անգամ ստիպված լքել եմ զորամասը, որ գնամ ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տեղեկացնեմ թե ինչ է կատարվում, սակայն ճանապարհին ինձ զանգեցին Ռազմական ոստիկանությունից և գնացի պատմեցի ամեն ինչի մասին ու նրանք ասացին, որ իրենք քրեական գործ կբացվեն վերադասի վրա, սակայն այդպես էլ «սայլը տեղից չշարժվեց»։

Մեր զինծառայողները վախից ելնելով է, որ այսքան ժամանակ չեն բողոքել, բայց բոլորն էլ դժգոհում են։ Մեր սպայական կազմը մեզ անգամ ասում է, ոիր իրենց ռազմական ոստիկանությունով չվախեցնենք, նրանք ոչինչ են իրենց դեմ»։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին։ Ըստ ԶԼՄ-ների՝ N զորամասի կին զինծառայողը պնդել է, որ վերադասն իրենց հետ վատ է վարվում։

ՀՀ ՊՆ-ն այդ առնչությամբ հաղորդում է․

«N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Այն ուղարկվել է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր

Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած

Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։...

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ ՌԴ նախագահ

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը...

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու: «Ես վարչապետի հետ...

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի ...