Այս մարդիկ հերոսների ծնողներ են, ընտանիքի անդամներ են, պատահական մարդիկ չեն այստեղ հավաքված: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով եկել էր իր աջակցությունը հայտնելու «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և տնից զրկվող տասնյակ ընտանիքներին:
«Այս մարդիկ իրենց ընտանիքի ամենաթանկն են տվել՝ իրենց երեխաներին, իրենց հայրերին, այս մարդկանց պետությունը պետք է իր գլխին դրած ման ածի, պետք է պատրաստակամ լինի իրենց խնդիրնեըը լուծելու; Սա ստորության, սա անմարդկային վերաբերմունքի գագաթնակետն է: Խոսքեր չեմ գտնում արտահայտելու իմ վրդովվմունքը: Ինչքա՞ն կարելի է իջնել, ինչքա՞ն կարելի է հասնել շրիշակից էլ ներքև»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: