Բաքվում դատախազը պահանջել է ապօրինի գերության մեջ պահվող գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, այսօր հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի նամակը՝ որդուն, որտեղ նա հայտարարում է, որ չի ընդունում նման դատական գործընթացը և այն անվանել է արդարադատության իմիտացիա:




