Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում

6 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 6-ին Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել էր «ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալության» կողմից, հաղորդել է Azertac-ը։

Միջոցառմանը մասնակցեցին ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։

Պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը շեշտել է, որ ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և ՀԿ-ները պետք է ավելի ակտիվորեն պայքարեն պատմության աղավաղման դեմ։

Գործակալության գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան հայտնել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ նախագծերի թիվը 2022 թվականի 24-ից աճել է մինչև 51՝ 2025 թվականին, և այս հարցը կմնա առաջնահերթություն 2026 թվականի համար։

Մասնակիցները շեշտել են ազգային տեղանունների պահպանման, ադրբեջաներեն լեզվի մաքրության և կրթական գործունեության կարևորությունը։

Նրանք նշել են, որ լեզուն «պետության բարոյական վահանն» է, և դրա պաշտպանությունը քաղաքացիական և ռազմավարական պարտականություն է։

Մասնակիցները ներկայացրել են «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր և նախագծեր։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են իրենց պատմությունը, և նրանք պետք է դրան հակադարձենք իրենց սեփական գիտական ​​ճշմարտություններով: Նա շեշտել է, որ հանձնարարել է իրենց գիտնականներին և ՀԿ-ներին իրականացնել ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...