Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

Ապր 7, 2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․

«Հարգելի’ գործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Հարգելի’ գործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո’չ ստորագրելու,  ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։

Նմանատիպ նյութեր

Մտահոգված եմ սահմանին լարվածության աճով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մտահոգված եմ սահմանին լարվածության աճով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ես շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն: «Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության...

Բացի Մարտուն Գրիգորյանից Գյումրու բոլոր առաջին համարները մանդատ են վերցրել. ցանկ

Բացի Մարտուն Գրիգորյանից Գյումրու բոլոր առաջին համարները մանդատ են վերցրել. ցանկ

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս...

Հայկական դիվանագիտությունը օգտագործում են իրենց ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար․ Սիմոնյան

ԱԳՆ-ն հայտարարում է, որ հրաժարվում է արցախցիների իրավունքների պաշտպանությունից և աբսուրդային, հակաիրավական ինչ-որ հրամանագիր է մեջբերում, տպավորություն է ստեղծվում, որ այդ հրամանագիրը իր կեղծ, ոչ իրավական լինելով հանդերձ շատ ավելի ձեռնտու...

Միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր հասնել այս սոցիալական խնդիրների լուծմանը․ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ 2018 թվականին նա ասում էր՝ հայկական Ագորայում...

ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցները այրել են Կառավարության 2021-ի նախընտրական ծրագիրը

ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն այրեցին ՀՀ կառավարության 2021-ի նախընտրական ծրագրի փաստաթուղթը․ «Ո՞ւր են ձեր 2021 թվականի ծրագրում նշված խոստումները։ Դուք խաբել եք ժողովրդին, թե զբաղվելու եք արցախցիների իրավունքների...