Երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս Բաքվի ձգտումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Սա մեր բարի կամքի և տարածաշրջանում նոր իրողություններ ձևավորելու պատրաստակամության ցուցիչն է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Բաքուն մտադիր է այսուհետ ևս ակտիվ դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում:






