Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու. Թող չկասկածեն. Գեղամ Մանուկյան

2 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «Առավոտ» օրաթերթի շուրջ ստեղծված իրավիճակին․

«Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի և ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանության տարատեսակ թիրախավորումների շարքում նաև մամուլի դեմ արդեն տևական ժամանակ մղված պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշավը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառույթից։

Պաշտոնական, պետական գերատեսչությունները, հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆեսյբուքյան ստատուսները, լայվերն ու պարբերաբար ջնջվող տեքստերը դարձան պաշտոնական լրատվություն:

Հետո արդեն առավել համակարգված թիրախավորումներ սկսվեցին իշխանությանը ոչ հաճո լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, երբ գործի դրվեց նաև պետական բյուջեի հաշվին ստի, ապատեղեկատվության մի հսկայական ֆեյքերի ֆաբրիկա։

Ապա ԱԺ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ աննախադեպ քանակի դատական հայցերը, հավատարմագրումներից զրկելը, իրավապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդեն իշխանական ախորժակը մեծացել է։ Հարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մեկն է՝ միշտ հավասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առավոտ»-ը:

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մեկ աննշան թթու խոսքը դրա առիթ կդառնա։

Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմվոլիզմ շատ է սիրում. «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին մշտական բնակության վայրից՝ Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը։

Սիրելի առավոտցիներ․  շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մնաք պրոֆեսիոնալ և ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լավ գիտեք՝ չկայացածները ժամանակավոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում, 1994 թվականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի և թալանի օրերին փակվեց նաև ՀՀ Գրողների միության պաշտոնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցյալ Ռուբեն Հովսեփյանն էր։ Երբ տևական դադարից հետո լույս տեսավ ամսագրի նոր համարը, Ռուբեն Հովսեփյանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Հ.Գ. երկուշաբթի պետքույքի կոմիտե ուղարկելու եմ բազմաթիվ կետեր պարունակող պատգամավորական հարցում…»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...