Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապր 7, 2025

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։

Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։

Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։

Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը»։

Նմանատիպ նյութեր

Գործարարներ, պատրաստվեք, Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում

Գործարարներ, պատրաստվեք, Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց...

Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանյան

Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գրում է․ «Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ նրա սահմաններից դուրս, հայտարարությունների պակաս չի զգացվել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ...

USAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ գումարով․ Արթուր Խաչիկյան

USAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ գումարով․ Արթուր Խաչիկյան

Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ուշադրություն, ուշադրություն... ըստ վերջերս հայտնաբերված տեղեկատվության, ԱՄՆ USAID-ն հովանավորում էր մոտ ... ուշադրության ... ՀԱՐՅՈՒՐ ՈՒԹՍՈՒՆ բլոգերների Հայաստանում, տարեկան 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ընդհանուր գումարով (20,000,000 $):...

Այսօր ՀՀ-ում բիզնես միջավայրը ձևավորվում է վախի մթնոլորտով՝ տուգանելու, ձերբակալելու սպառնալիքով. Վահրամ Միրաքյան

Այսօր ՀՀ-ում բիզնես միջավայրը ձևավորվում է վախի մթնոլորտով՝ տուգանելու, ձերբակալելու սպառնալիքով. Վահրամ Միրաքյան

Այսօր Հայաստանում բիզնես միջավայրը հաճախ ձևավորվում է վախի մթնոլորտով՝ ստեղծված տուգանելու, ձերբակալելու և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով: Այս մասին իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի...

Ո՞վ կկանգնեցնի թուրքական շարժումը Հայաստանում․ «Կարճ ասած»

«Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»․ այս խոսքերի հեինակը Ալիևը չէ, ոչ էլ Էրդողանն է, ոչ էլ Թալիաթ ու Էնվեր փաշաներն են, խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Նա նաև շեշտել...