Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

3 Նոյեմբերի, 2026

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։

Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։

Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։ Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։

Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու է դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող Սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող Սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը գրում է. «Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու։ Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց...

Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը. ԱԳՄԱՆ

Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը. ԱԳՄԱՆ

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։ Զրուցակիցները գոհունակությամբ...

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության...

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը գրում է. «Անկախության հռչակագրից հրաժարում, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության ուժեղացում, քաղաքացիների իրավունքների սահմանափակում և իշխանության կենտրոնացման նոր մեխանիզմներ Ինչ լավ է, որ չունեք...

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Արդեն տեսանք ինչ չկա Փաշինյանի հրապարակած տեքստում. Ոչ մի էական դրական բարեփոխում ժողովրդի համար, Անկախության հռչակագրից հրաժարում, արդյունքում նաև Հայոց Ցեղասպանության հիշատակման վերացում։ Հիմա տեսնենք...