Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%։
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ ԿԲ խորհրդի որոշմամբ սահմանվել են նաև հետևյալ տոկոսադրույքները՝
- Քաղաքականության տոկոսադրույք՝ 7.00%։
- Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք՝ 8.50%։
- Բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույք՝ 5.50%։
Այսպիսով, տոկոսադրույքների բոլոր երեք ցուցանիշներն ավելացել են 0.25 տոկոսային կետով։
Այս մասին մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։





