Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում դատական նիստ Վեհափառի եղբոր և նրա որդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների վերաբերյալ գործով։
Հիշեցնենք՝ նրանք կալանավորված են 2025թ․ նոյեմբերի 1-ից։ Փետրվարի 17-ին խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, թե նրանք խոչընդոտել են իր նախընտրական քարոզչությանը։ Դա դարձավ առիթ՝ Ներսիսյանների դեմ քրգործի և կալանքի։
Քաղաքացիները սա դիտում են կաթողիկոսի դեմ Փաշինյանի պայքարի շրջանակներում։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։




