ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Հավաք ՔԿ դիմաց՝ ընդդեմ ոստիկանական խուլիգանության

19/03/2025 19:43

Քննչական կոմիտեի դիմաց հավաք է օրերս ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով։

Հիշեցնենք՝ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս ահազանգել էր․ 

«Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:

Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։

Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին»։

Ռոման Երիցյանը այսօր՝ մարտի 19-ին, հրապարակել էր բռնություն կիրառած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Նրանք են՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը և Գոռ Խարաթյանը։

Ռոման Երիցյանը նաև կոչ էր արել հավաքվել Քննչական Կոմիտեի դիմաց՝ գրելով․ «Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, արցախյան վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։

Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։ Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։

Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։

Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։

Հարգելի’ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ վաղը՝ մարտի 19-ին, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 46/5 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է»։

Հավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա. ԱԳՆ

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա. ԱԳՆ

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին է պարզ է դառնում Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ ԱԳՆ–ի պատասխանից։ Մենք ԱԳՆ-ին խնդրել ենք տեղեկություն տրամադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանին Անիի կամրջի վերականգնման նախագծի ներկա փուլի մասին։ Նաև...

Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

Բելառուսի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ նախագահի երդումն ընդունվում է...

Երևանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։ Նախագծում նշված է, որ...

Մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի...

ՔՊ-ական պատգամավորները բարձրագույն կրթություն չունեն, իսկ բուհ չավարտած ուսուցիչներին աշխատանքից ազատում են. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգում է Նիկոլական աղաղաղակող խտրականության մասին. «Տավուշի մարզի սահմանամերձ 6 բնակավայրերի(որոնք 1000-ից ավել բնակչություն ունեն) վարչական ղեկավարներ օրենքի ուժով պաշտոնից ազատվել են, քանի որ բուհի դիպլոմ չունեն, Իսկ Հայաստանի...

Արթուր Նահապետյանը կաշխատի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ մինչև Փաշինյանից SMS ստանալը

Արթուր Նահապետյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Որոշումը ներառված է կառավարության նիստի օրակարգում։ Հիշեցնենք, որ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս նշանակվել էր 6 տարի ժամկետով, սակայն 3 տարի անց հրաժարական տվեց՝ Նիկոլ Փաշինյանից...

Մեր առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից․ Արարատ Միրզոյան

«Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է...

5-րդ օրն անընդմեջ թշնամին սուտ տեղեկություններ է տարածում

ՀՀ ՊՆ-ից հերքել են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի...

Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինքնագոհ հայտարարություններ են անում, թե հասանք նրան, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Մինչ վերջերս չհամաձայնեցված երկու կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը և միջազգային...