Երևանի Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում #Սրբազան_պայքար-ի երիտասարդներն իրականացնում են #ՉեմՎստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախաձեռնությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է․
«Անհնազանդության այս գերծողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս ՉԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ այս իշխանություններին։
Սիմվոլիկ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել։
Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը՝
Մոտենալ #ՉեմՎստահում ստենդին
Վերցնել խորհրդանշանական քվեաթերթիկը
Քվեարկել
Գցել համապատասխան արկղի մեջ
Ցանկության դեպքում վերցնել #ՉեմՎստահում սթիքեր (ինքնակպչուն) և փակցնել որևէ տեսանելի վայրում։
Միացե՛ք՝ ցո՛ւյց տանք մեր անվստահությունը։
#ՀանունՀայրենիքի»։