Այս մեղադրական գրողները սահմանադրությանը ծանոթ չեն․ կամ էլ չեն հասկացել ինչ են կարդացել․ Երկրորդ նախագահ

11 Հուլիսի, 2025

«Ժամկետը լրանում է, գնում ես տուն․ նոր նախագահը իշխանությունը գնացող նախագահից չի ստանձնում, գնում է ԱԺ, հատուկ նիստ է լինում, երդման արարողություն, և ստանձնում է իշխանությունը։ Փաստացի, ինչ-որ բան են սարքել, որ տպավորություն ստեղծեն։ Այդ նախադասությունը ծայրահեղ անգրագիտության տարր ունի իր մեջ»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մեղադրանքին։

«Այդպիսի էնքան ձևակերպումներ կան, որ իմ տպավորությամբ, այս մեղադրական գրողներն այն ժամանակ գործող սահմանադրությանն ընդհանրապես ծանոթ չեն․ կամ էլ չեն հասկացել ինչ են կարդացել։ Ես գիտեմ, որ այդ մեղադրականը չի գրվել դատախազությունում և գիտեմ նաև՝ ՀՔԾ-ում չի գրվել։ Այստեղ ներկա դատախազը չի մասնակցել դրան։ Բայց, այնուամենայնիվ, ինքը ստորագրել է այս փաստաթղթի տակ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային,...

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո։ Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ դրա...