Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան

9 Փետրվարի, 2026

Վաղարշապատի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևում էի, թե ինչպես էին մեր հայրենակիցներն այսօր արձագանքում Հայ Եկեղեցուն պատերազմ հայտարարածի այցին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի: Բոլոր այն մարդիկ, ովքեր ամեն կիրակի այցելում են պատարագների, բառացիորեն չէին թաքցնում իրենց զզվանքը, երբ տեղեկանում էին, որ իրենց՝ Քրիստոսի կենարար մարմնին և արյանը հաղորդակից լինելուն եկել է խոչընդոտելու մեկը, ով դեմ է դուրս եկել քրիստոնեահաստատ մեր Եկեղեցուն:
Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են, քանի որ ոչ միայն մեր պատվելի հոգևորականներն են ամուր պահում Եկեղեցու հիմքերը, այլև՝ մեր հավատավոր քրիստոնյա հայրենակիցները, ովքեր իրենց հստակ կեցվածքով, արձագանքներով ցույց են տալիս, որ ոչ մի պարագայում չեն տրվելու չարի դավերին ու չեն գայթակղվելու ամեն տեսակ ստերով:
Դե իսկ Փաշինյանի «պատարագատենչ» թափառախմբի ողջ պերճանքն ու թշվառությունն այլևս տեսանելի է: Որքան էլ՝ ջանում է, մեկ է, նա չի կարողանում քիչ թե շատ գիտակից մարդկանց մղել կռվի 1700 ամյա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

Նմանատիպ նյութեր

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների...

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների...

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...