Այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է․ «Փաստ»

21 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ձևով» շարժման շաբաթօրյա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը իսկապես տպավորիչ էին: Տպավորիչ էր նաև դեպի Էջմիածին՝ Մայր Աթոռ կատարված հոկտեմբերի 19-ի ուխտագնացությունը: Բայց խոսքն այս պարագայում բուն հանրահավաքի մասին չէ, այլ դրա «հետևանքների»: Նախ՝ ուշադրություն գրավեցին իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող շրջանակների արձագանքները: Այն, որ նրանք փորձելու էին ամեն կերպ նսեմացնել կամ վարկաբեկել, ոչ մի կասկած չկար: Բայց որ այդքան անճար, նույնիսկ անճարակ կգտնվեն, մի փոքր անսպասելի էր: Ի՞նչ փորձեց անել իշխանական քարոզչամեքենան: Հին, արդեն բոլորի քմծիծաղը շարժող հնարքի դիմեցին. հանրահավաքից մոտ մեկ կամ կես ժամ առաջ «թռչնաթռիչք» բարձրությունից Օպերայի հրապարակի կադրեր տարածեցին, կանխատեսելի մակագրությամբ, թե… հրապարակում մարդ չկա, այն դատարկ է:

Բայց դա էլ ամենը չէ. գործարկվեց երևի արդեն նախնադարյան կաղապարը, թե «փողով են եկել»: Դե, սա էլ էր սպասելի, այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է: Միակ պահը, որ փաշինյանական քարոզիչները գոնե մի քիչ «կրեատիվիզմ» դրսևորեցին, թերևս կապված է հանրահավաքի պլակատներից մեկի վրա գրված կարգախոսի մեջ վրիպակ գտնելուն: Բայց սա էլ է հետաքրքիր. ոտքից գլուխ «սխալների տրագեդիա» հիշեցնողները, տառասխալներով գրառումներ անողների պակաս չունեցող ուժը գրառումներում ու պլակատներում սխալներ են որոնում: Խելքի աշեցեք…

Բայց, սա էլ դեռ մի կողմ: Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ իրականում Փաշինյանի ու նրա սատելիտների հակաքարոզչական «գործիքակազմն» էլ է էապես մաշված: Միաժամանակ, եթե իշխանության ներկայացուցիչները հիստերիկ դրսևորումներ են ունենում, ուրեմն, ընդդիմացողները հիմնականում ճիշտ ուղղությամբ են ընթանում: Նմանապես հատկանշական է, որ տրվող գնահատականների, հայտարարությունների, բանաձևումների հետ կապված իշխանական քարոզչությունը ոչինչ չի ասում: Այսինքն, ոչինչ չունի ասելու: Եթե ասելիք ունենային, միտինգային պլակատի տառասխալից չէին կախվի: Կամ էլ հնամաշ «սկավառակը» չէին պտտի, թե՝ «փողով բերված միտինգավորներ են…»:

Չէ, ոնց որ այլևս ոչինչ չի ստացվում: Նույնիսկ խաբել: Այ, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ մտածելու տեղիք է տալիս 10 լիտր ձրի բենզինով Երևանը կոլապսի ենթարկելը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն...

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)`...