Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան

17 Նոյեմբերի, 2025

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը գրում է, որ այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը։

«Ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում դիտվում է լեոնիդների ասուպային հոսք՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:

Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված 55P/Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ»:

Նմանատիպ նյութեր

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «PISA – ԱՆՇՐՋԵԼԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Այս օրերի ամենածանր թեմաներից մեկը՝ PISA հեղինակավոր միջազգային ծրագրի կողմից հանրակրթության ոլորտի 2025–ի գնահատման պաշտոնական արդյունքներն են։ Ուսումնասիրությանը...

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները...

Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ գնաճի․ Արթուր Խաչատրյան

  Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից փաստացի սպառնալիքներ հնչեցրեց ՀՅԴ-ի հասցեին՝ նշելով․ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։ Իր հերթին Քրիստինե Վարդանյանը սա որակեց...

Գազի թանկացման ռիսկը մեծ է. ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա. Գառնիկ Դանիելյան

Գազի թանկացման ռիսկը մեծ է. ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում բենզինի գինը օր օրի սրընթաց աճում է․ բենզալցակայաններում մեկ լիտրի արժեքն արդեն հասնում է 580-600 դրամի։ Բայց սա դեռ ամենը չէ․ առաջիկայում սպասվում է նաև գազի գնի թանկացման ռիսկ։ Բազմիցս ահազանգել...