Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ․ Ռոբերտ Քոչարյան 

12 Հունիսի, 2026

«Ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը և ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի աջակցության հայտարարությունից, հետո Թրամփի, Ռուբոյի օդանավակայանային այցը՝ կեսժամանոց մամուլի ասուլիսով, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի՝ ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունը ընտրություններին։ Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։

Երկրորդ բլոկը՝ սա աննախադեպ ծախսերն էին բյուջետային, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրական գործընթացի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում էիք, դուք կարող էիք դա նախատեսել բյուջեով։ Նախատեսված չէր։

Հակառակ, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թոշակառուին 10 000 դրամով ավելացնեն, չէ էլ իմանալու, թե ինչ է անելու, եթե հիշում եք։ Հետո այդ ավելացումը, հետո տարբեր կարգի հարցերի լուծումը, այսպես ասենք, ոտի վրա։

Օրինակ՝ արձակուրդում գտնվող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների բալային համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում։ Արձակուրդում գտնվող վարչապետը։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է ակնհայտ, և համարում եմ, որ սա պետք է քրեաիրավական գնահատական ստանա, և ոչ միայն սա։

Սա երկրորդ բլոկն է, և տարբեր գնահատականներով սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի, այսպես, չարաշահում ընտրական գործընթացներում։

Եվ վերջապես՝ այն բռնաճնշումները, որոնք եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Շատ-շատ էին, նախադեպ չունեն այսպիսի ծավալները։

Նույնիսկ ես ավելին կասեմ՝ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,- այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, YerevanToday-ին, 5-րդ ալիքին և News.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...