Այս ընտրությունը արժեհամակարգային ընտրություն է, տեսակի ընտրություն է․ Սևակ Խաչատրյան

7 Նոյեմբերի, 2025

Ով իր ձայնը տալիս է ՔՊ-ին, այսօր ձայնը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, ձայնը տալիս է Մասիս սարը մեր հիշողությունից կտրել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոցի նկարը այբբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղեքին մոռացության տվողին։ Այս մասին քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց Վաղարշապատի համայնքապետի «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«ՔՊ-ի տղան ասում է՝ Սևակը թող պատասխանի՝ ո՞նց եղավ, որ Քոչարյանի օրոք Էջմիածնում մանկապարտեզներ են օտարվել: Այ տղա, ես Քոչարյանի օրոք եղել եմ 10 տարեկան, այդ հարցին ես չի, որ պիտի պատասխանեմ։ Բայց ես իրեն հարց եմ տալու, ասելու եմ՝ դու այն քաղաքական թիմի անդամն ես, այն կնոպկա սեղմողն ես եղել, ով 250 հատ դպրոց Արցախում է հանձնել թուրքին, 200 հատ մանկապարտեզ եք հանձնել, 400 հատ էլ վանք ու եկեղեցի»,- ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին....

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։  Վարույթը...

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։ «Զելենսկու հետ հանդիպումը սկսվել է ժամը 9:47-ին (տեղական ժամանակով)», - հայտնել են ԱՄՆ...

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ...