Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան

Ապր 23, 2025

«Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,- Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս եղանակային պայմաններում մեր ժողովրդի ներկայությունը այս հրապարակում ուղերձ է ամբողջ աշխարհին և մեր թշնամի պետութուններին, որ Հայաստանի իշխանությունների հետ փակ դռների հետևում ցանկացած պայմնավորվածություն հայ ժողովրդի հետ պայմնավորածություն չէ։

Մեր ժողովուրդն էսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ Ջահերով երթը միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար չէ, ալ նաև պահանաջատիրության երթ է, ինչը փաստում է նաև բազմությունը՝ իր ներկայությամբ։

Ճեպազրույցը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի...

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա: Պուտինը նաև հավելել է, որ...