Այս ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. հայտարարություն

17 Հունիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ։

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։

Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։

Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,–ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն...

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրան կրկին հասցնելու են դատարան։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը՝...

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ Shamshyan.com-ի...

Փաշինյանին էլի դատի են տվել․ «Կարճ ասած»

  Օրերս տեղեկացանք, որ քաղաքացիները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով զրպարտիչ, վիրավորական։ Քիչ չեն դեպքերը աշխարհում, երբ ղեկավարի էմոցիոնալ կամ սուր...

Նախկին երեք նախագահների օրոք ՀՀ-ն արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում․ Երվանդ Բոզոյան

«Նախկին երեք նախագահների ժամանակահատվածում Հայաստանը արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում»,- Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին ասուլիսի ժամանակ...