Այս անգամ հայրենիք իմ այցի նպատակն ու առիթը բարեգործական ներկայացումն է. Սաթի Սպիվակովա

18 Սեպտեմբերի, 2025

«1970-ականներին ծնողներս աշխատում էին Եգիպտոսում՝ կոնսերվատորիայում։ Կահիրեում կար ուժեղ հայկական սփյուռք։ Հայրս մտերիմ ընկեր ուներ՝ քեռի Նորայրը։ Ես նրան լավ եմ հիշում, 12-13 տարեկան էի։ Եվ երբ ես ծանոթացա Էսթերի հետ, պարզվեց, որ նա նրա սանիկն է։ Հայրս արդեն չկա, քեռի Նորայրն էլ, իսկ ես ու էսթերը հանդիպեցինք։ Ճակատագիրը մեզ բերեց հանուն բարի գործերի: Նա ինձ պատմեց հիմնադրամի մասին, և անցյալ տարի մենք «Ազգերի թատրոն»-ի հետ բեմադրեցին «Դեղձանիկ» ներկայացումը։ Թատրոնը համաձայնեց գումարի մի մասը փոխանցել հիմնադրամին, և ես դարձա բարի կամքի դեսպան։

Երբ տեսա երեխաների աչքերը, խոսեցի բժիշկների և ծնողների հետ, իմ ներսում ամեն ինչ փոխվեց։ Ես ասացի Էսթերին. «Ես կօգնեմ, երբ կարող եմ և ինչով կարող եմ»: Այնպես պատահեց, որ ես շատ էի ցանկանում ներկայացումը խաղալ Երևանում։ «Ազգերի թատրոն»-ն ուրախությամբ համաձայնեց, հովանավորներն աջակցեցին: Եվ ամենակարևորը՝ որոշեցինք, որ երկու ներկայացումները, որոնք տեղի կունենան Մհեր Մկրտչյան թատրոնում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին և 20:00-ին, կխաղանք նույն օրը: Դա հեշտ չի լինի, բայց ես դա կանեմ ուրախությամբ: Ամբողջ գումարը կուղղվի երեխաների օգնության հիմնադրամին»,-  «Alpha Media Centre»-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, բարի կամքի դեսպան, մշակութային և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Սաթի Սպիվակովան։

Մամուլի ասուլիսին մասնակցում էին նաև թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոշևոյը և «City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Բանախոսները պատմեցին սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունենալիք Մոսկվայի «Ազգերի թատրոն»-ի ներկայացման, ինչպես նաև Սաթի Սպիվակովայի և «City of Smile» հիմնադրամի համատեղ գործունեության մասին, որն ուղղված է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին աջակցելուն:

«Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին։ Այն կցուցադրվի երկու սեանսով՝ ժամը 18:00-ին և 20:00-ին: Տոմսերի վաճառքից հավաքված միջոցները կուղղվեն «City of Smile» հիմնադրամին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...