Այս ամեն ինչը փուչիկ է. Արթուր Սարգսյան

4 Հուլիսի, 2025

«Ամբողջությամբ կեղծիք է, փուչիկ, դա պայթելու է։ Վստահաբար ասում եմ՝ սա ամբողջությամբ շոու է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և դիտարկմանը, որ ԱԺ-ում քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։

«Այն, ինչ 2021 թվականին եղավ Սյունիքում մեր նկատմամբ, նույնը հիմա կրկնվում է։ Այն ժամանակ հայտարարեցի, որ դեմ եմ այս իշխանություններին՝ մեր սահմանների անվտանգության հետ կապված, և մեր ժողովրդին ասացի, որ վաղը թուրքը գալու է նստի Իշխանասարում, հետո բոլորը հասկացան, որ ճիշտ էի։ Հիմա ասում եմ՝ այս ամեն ինչը փուչիկ է։

Ես 24 ժամ լինելով Սրբազանի կողքը՝ կարող եմ հաստատել՝ Սրբազանն այդպիսի բառապաշար չունի։

Ձայնագրությունը կտրտված և սարքված է․․․ Սրբազանի կողքին այդպիսի մարդիկ չկան և չեն կարող լինել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ արդեն որոշված է՝ տանելու են կալանքի․ «Պատրաստ եմ, կալանավայրից էլ եմ պայքարելու»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...