Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

2 Հուլիսի, 2025

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16․8) հարցադրումը, ընդգծել է, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է քայլել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի ճանաչելով աստվածային ճշմարտությունը՝ զղջումով ու ապաշխարությամբ վերագտնեք մեր իրական կոչումն ու առաքելությունը։

Պատարագիչ Սրբազանը նկատել է, որ հնչեցված հարցն արդիական է նաև այսօր, մանավանդ մեր երկրի համար այս փոթորկալի օրերին։

«Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», — ասել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը՝ հորդորելով ներկաներին առաջնորդվելու ազգային ինքնության գիտակցությամբ լուսավորված ճանապարհով։

Այնուհետև Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները մասնավոր աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների ու գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ և բարօր կյանքի համար։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...