Այս պրոցեսը կարող է կասեցվել մեկ տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից․ քաղաքագետ

15 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է:

Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնմուխ եղավ իրավապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալլիքի, որի «գագաթը» փաստորեն Կաթողիկոսի դեմ քրգործն է:

Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29 743 քառ. կմ շրջանակում: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը:

Մյուս կողմից, նա փորձում է ստեղծել տպավորություն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մեկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսված է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինյանի համար դա էլ կարեւոր է:

Այդ պրոցեսը կարող է կասեցվել մի տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Դա կլինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թե ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դեմ պրոցեսը «երաշխավորված» է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որովհետեւ այդ իշխանությունը «երաշխավորված» է եկեղեցու դեմ պրոցեսով, այդ թվում արտաքին ընկալվածության առումով:

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...