Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևով իրենց վերահսկողությունը կորցնեն: Այս մասին իր ելույթում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ելույթին:
«Գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել իմ վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի, Այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պիտի լոյան լինեմ»,-ասաց նա:
Սուքիայանի խոսքով՝ ինքն ում դեմ պայքարել է, մինչև վերջ մնացել է հավատարիմ իր պայքարին. «Ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել և այլն: Այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարել, հիմա ի՞նչ դիրքերում է, ու մի հատ էլ առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրներին», -ասաց Սուքիասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: