Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան

Ապր 18, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երեկ` ապրիլի 17֊ին, ժամը 18։40֊ի սահմաններում N 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը, խախտելով իր պայմանագրային պարտավորությունները, մարդկային ու բարոյական նորմերը, իրեն դրսևորելով ոչ հայեցի, իր կողմից վարվող 5453 S պետհամարանիշով Ժոնգթոնգ մակնիշի ավտոբուսից ստիպողաբար իջեցրել է ուղևարձը վճարած ուղևորին (կին) իրեն կամաց վարելու` կամաց քշի, մարդ ես տեղափոխում արտահայտության համար։ Վարորդը, վերազանցելով իր աշխատանքային պարտավորությունները և մարդկային ադեկվատ պահվածքը, ուղևորին տրանսպորտից իջեցրել է արցախցիների հանդեպ ատելություն սերմանող արտահայտություններով։

Երևանի քաղաքապետարան և Երևանի ավտոբուս, հիշեցնեմ, որ վարորդը կարմիր, կամ սև բերետավոր ոստիկան չի, երևի նաև, կամ դեռ ադրբեջանցի էլ չի, որ հային արցախցի լինելու համար ստիպողաբար իջեցնի ավտոբուսից՝ այնտեղ գտնվող այլ քաղաքացիների մոտ արցախցիների հասցեին ատելության խոսքեր ասելով։ Դիմում եմ իրավապահ մարմիններին. Ինչքա՞ն եք լռելու, ինչքան եք չտեսնելու տալու Հայաստանում տարածված ատելության ու թշնամանքի այս ձևը։ Հայը հային որակումներ տա արցախցի լինելու համար։ ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն, պարոնայք և տիկնա՛յք քննիչներ և դատախազներ, ես իրավաբան չեմ, բայց կարծեմ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին նման արտահայտության համար ձերբակալեցիք, կալանավորեցիք ու դատարանում… Նշված ավտոբուսի վարորդի արարքը դատապարտելի է ու վարչական և իրավական գնահատականի արժանի։

Հ. Գ. Հարգելի վարորդներ, իրականացրեք միայն ձեր պայմանագրից բխող պարտականություններն ու պարտավորությունները։ Մի արեք քայլեր ձեր իրավունքներից դուրս։ Արհեստական կոնֆլիկտ և բախումներ մի ստեղծեք մեր հայրենակիցների հետ։ Հանդուրժեք, հարգեք և սիրեք բոլոր հայերին (արցախցի, սյունեցի, լոռեցի, տավուշցի, շիրակցի, երևանցի, սփյուռքահայ) և մեր հետ, մեր կողքին ապրող, մեր հետ պայքարող ու կռիվ տվող ազգային փոքրամասնություններին (ռուսներ, եզդիներ, ասորիներ, քրդեր)»:

Նմանատիպ նյութեր

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Այսօր՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի...

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս այս մասին ասել է Ֆրանսիայի...

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։...

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գերատեսչության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է։ «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և...

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ...