Ավշար գյուղում 5 հազարից ավելի քաղաքացիներ 3 ամիս է Վեոլիա Ջրի պատճառով մնացել են առանց խմելու ջրի

21 Հուլիսի, 2025

Արդեն մի քանի օր է՝ Shamshyan.com-ը ահազանգեր է ստանում Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի տեղամասի պատասխանատուներին։

Այսօր՝ հուլիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «21-րդ դար ենք ապրում, բայց ոչ թե 21-րդ դար է, այլ քարե դար։ Նույնիսկ մեզ թվում է, որ քարե դարում էդքան քարե անտարբերություն չի ցուցաբերվել քաղաքացիների, որոնց մեծ մասը սպառողներ են, նկատմամբ, որ հիմա այն կատարում են «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։

Երեք ամիս է՝ խմելու ջրին կարոտ ենք մնացել։ Ծորակներից միայն օդ է դուրս գալիս, ու էդ օդի համար էլ վճարում ենք, քանի որ Վեոլիայի տեսուչը գալիս է, տեսնում է՝ հաշվիչի նախորդ թվի համեմատ ավելացած թիվ կա, ասում է՝ դուք ջուր եք օգտագործել։
Ողջ գյուղով չենք կարում էդ պորտաբույծներին ապացուցենք, որ դուք ջուր չեք տվել, հաշվիչը ֆռացել ա ծորակից օդ գալու հետևանքով։

Ասում եք՝ հետևեք հիգիենայի պայմաններին։ Ո՞նց պահպանենք, որ երեք ամիս է՝ ջրի երես չենք տեսել։ Մարդ ի՞նչ աստիճանի չսիրի իր սպառողին։ Խոսքը «Վեոլիա Ջուր»-ի մասին է, որ 5 հազար հոգուց ավել քաղաքացու հասցրել է դժոխքի դուռը։ Երևի դժոխքը ավելի լավ կլիներ, քան որ մեր գլխին պատուհաս դարձած «Վեոլիա Ջուր»-ը մեզ էս օրն ա գցել։ Դե տեղական իշխանություններից էլ հույս չունենք։ Դիմես՝ չդիմես, ոնց որ copy-paste արած նույն բառերն են․ «դա մեր իրավասության մեջ չէ, դա Վեոլիա Ջրի գործն է»։ Բայց դուք՝ որպես մարզի բնակիչների համար մտածող պաշտոնյաներ, պարտավոր եք բնակչին թիկունք լինել և ունեք հնարավորություն՝ Վեոլիա Ջրին պարտավորեցնելու, որ խնդիրը լուծի։

Մեզ օրական 8 ժամ եթե ջուր տաք, էլի գոհ կլինենք, բայց երեք ամիս առանց ջուր՝ ո՞նց եք պատկերացնում։ Ցիստեռներով ջուրն են բերում, որ էդ ջուրը լցնում ենք հավի դեմը անգամ չի մոտենում։ Հետաքրքիր է՝ տեղական իշխանության չինովնիկներն ու «Վեոլիա Ջրի» պատասխանատուները էդ ջրից գոնե մեր կում կանեն։

Հիմա մի քանի օր էլ ենք սպասելու։ Եթե խնդիրը չլուծվեց, էլ այլ միջոց չի լինելու՝ դիմելու ենք կտրուկ միջոցների, ընդհուպ՝ ճանապարհներ փակելով»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...