Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ Կինոյի տանը:
Ֆիլմի գաղափարը պատկանում է «Alpha Media House»-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանին, պրոդյուսերը Սուրեն Հովնանյանն է, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի «Alpha Cinema Production»-ի կողմից։
Որպես աշխարհագրական կետ վաղուց կորսված Արարատն, այսօր փորձում են ջնջել նաև մեր սրտերից, հիշողություններից ու մտքերից: Բայց արդյո՞ք դա հնարավոր է, ֆիլմը տալիս է նաև այս հարցի պատասխանը:
«Ավետյաց լեռը» ֆիլմում տեղ գտած իրողությունները ցավալի էին, կարծիքներն ու զգացողությունները տարբեր, բայց մեկ նպատակ, բոլորին միավորում էր ֆիլմի շուրջ՝ թույլ չտալ ուրանալ Հայոց ցեղասպանությունը, Արարատը, Արցախը, հայի պատմությունը:
Ամբողջական ֆիլմը կարող եք դիտել այստեղ: