Հենց հիմա Գյումրիում ՔՊ-ն միտինգ է անում, չեք հավատա՝ Քոչարյանի դեմ։ Այս մասին գրում է Yerevan today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Քոչարյանի դեմ միտինգ Գյումրիում՝ իբր ի օգուտ իրենց թեկնածու Մինասյան Սարիկի։
Ես էդ Սարիկի տեղը լինեի, հենց հիմա դուրս կգայի ՔՊ-ից:
Ազգի ու ժողովրդի ու հատկապես Գյումրու համար միլիոնավոր ծառայութուններ մատուցած Կոնջորյանը, Ալենը և Վահագն Ալեքսանյանը միտինգ են անում Քոչարյանի դեմ։
Ավելի վատ սցենարով քարոզարշավի ամփոփում երևի դժվար է հավատալ մի քաղաքում, որտեղ Քոչարյանը սարքել է 85 բազմաբնակարան շենք (դպրոցները, ճանապարները, մշակույթի օջախները և մյուս կառույցները չեմ հաշվում, մենակ բազմաբնակարան շենք), իսկ էդ միտինգ անողները՝ 0»,- գրել է նա։