Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»

Ապր 10, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական, տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ: Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել: Բայց հիմա, մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզչությունը շատ ավելի խորացված և համակարգված է իրականացվում փաշինյանական քարոզչահեծանիվի կողմից՝ մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին:

Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով: Այս ճանապարհին նրանք կիրառում են նաև սոցիալական աջակցության թեման: Հասկանալի է, այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար: Մասնավորապես, նման մարդիկ, լսելով, օրինակ՝ 40+10 հազարական դրամ աջակցության մասին, ասում են՝ «ինչո՞վ ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն, գումար են տալիս, մեզ չեն տալիս…»:

Հաշվարկը հետևյալի վրա է. այդ մասսան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Նրանք իրենք իրենց չեն ասելու՝ բայց չէ՞ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել: Հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչից… Դրա համար էլ ստանում են (ստանում էին) այդ չնչին աջակցությունները: Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար, դեռ իրենց տներում են, իրենց բակերում, ու դրա կարիքը չունեն: Էլի բարեբախտաբար՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել: Սա գոնե հնարավո՞ր է հասկանալ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով, հայտարարել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում: «ՄԱԿ-ի...

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

«Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նա նշում է. «Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց...

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է...

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում...

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։  «Սպուտնիկ Արմենիա»-ին  տեղեկությունը հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի...