«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են նաև արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է՝ Արցախի ԱԺ-ն հաճախակի նիստեր է անում Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում: Անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային կառույցների հետ են շփվում՝ հույս ունեն, որ կկարողանան միջազգային օրակարգ մտցնել արցախցիների վերադարձի հարցը։ Նաև քննարկում են Արցախի նախագահի ժամկետը լրանալուց հետո նոր ընտրություն չանելու, բայց լիազորությունների շարունակականությունն ապահովելու հարցը` իրավական ճանապարհներ են քննարկվում, և մոտ են լուծմանը:
Ասացին, որ կա քաղաքական կոնսենսուս, որ նախագահը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։