Աշտարակի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերել և իրացրել

19 Հունվարի, 2026

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում և իրացնում:

Հունվարի 14-ին 43-ամյա աշտարակցին հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Միցուբիշի» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ պարզվել է, որ մեքենայում կա 100 շիշ կեղծ օղի, ինչն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից:

Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ մարզային վարչություն են տեղափոխվել նաև Նոր Խարբերդի բնակիչները: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ շուրջ յոթ ամիս է՝ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ:

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...