Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

31 Հուլիսի, 2026

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի

2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ  միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։

2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։

31 հուլիսի, 2026 թ․

Նմանատիպ նյութեր

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է...

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը: 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11...

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ 13,88 % արձանագրությունների մշակումից հետո, «Единая Россия» կուսակցությունը ստանում է ձայների 57,54 %-ը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նախնական մասնակցությունը կազմել է ավելի քան 56 %։...