Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել․ «Ժողովուրդ»

15 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։

Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։

Սրան զուգահեռ Արթիկի համայնքապետարանը, Արթիկ համայնքի կարիքների համար, ավելի էժան գին՝ 1 մլն 264 հազար դրամ է հատկացրել Պեմզաշեն բնակավայրի այգու խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման համար։ Այս գումարով գնվել է 4 ճոճանակ, մեկ բասկետբոլի ցանց, խորանարդ՝ խաղահրապարակի սարքավորումներ։

«Հրաբուխ» ՍՊԸ-ն, որից գնել են մանկական խաղահրապարակի գույքը, փայտե նստարանների մատակարարման մրցույթին է նաեւ մասնակցել Եղվարդ համայնքում։ Իսկ շերտավարագույրներ մատակարարած ընկերությունը մասնակցել է նաեւ շերտավարագույրներ մատակարարելու այլ մրցույթների: Օրինակ՝ ընկերությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ գնման բաց մրցույթին մասնակցելու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Պետական ապարատը՝ հայատյացների ձեռքում․ «Կարճ ասած»

Վերջին մարտին գնացող այս իշխանության զինանոցում այլևս նորմալ զենք չի մնացել․ մարտի դաշտ է նետում ամեն ինչ՝ վերջին փամփուշտը, հնամաշ ու անպիտան տեխնիկան, արգելված միջոցները․ դա հաղթելու համար չէ. դա...

Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ

Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 40-ամյա Էդգար Դ.-ի վարած Nissan մակնիշի և 32-ամյա Զավեն Դ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի...

4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

ԿԸՀ-ից հայտնում են՝ ուժը կորցրած են ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել  «Բոլորին դեմ եմ»...

Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան

Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Դատելով այս մարդու շարունակվող հիստերիայից՝ նրա գործերը վատ են գնում։ Հավանաբար, նրան ցույց են տալիս հարցումների արդյունքները, և դրանք ակնհայտորեն անմխիթար են։...