Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 57 երթուղու «Zhongtong» ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին

18 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտնել է՝ որքան գումարի ապրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանը հայտնել է՝ որքան գումարի ապրանք է արտահանել Հայաստան

Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ։ Ըստ Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի տվյալների՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.08%-ը, նշում է APA-Economics-ը։ Այս տարվա հունվարից...

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել. Տաթևիկ Սողոյան

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել. Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է. «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը: Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել: Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ...

ՔՊ պաստառը պոկած անձը ինքնասպան է եղել. իրավապաշտպանները պահանջում են պատժել մեղավորներին

ՔՊ պաստառը պոկած անձը ինքնասպան է եղել. իրավապաշտպանները պահանջում են պատժել մեղավորներին

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգված է 2026թ․ մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարանում) քաղաքացի Ա․Հ․-ի ինքնասանության դեպքով։ Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական...

Երբ սխալվելու գինը պետությունն է. Ռուբինա Պետրոսյան

Երբ սխալվելու գինը պետությունն է. Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Ռուբինա Պետրոսյանը գրում է. «Այս օրերին հանրապետությունը ողողված է նախընտրական քարոզչությամբ։ Քաղաքական ուժերն ամեն կերպ փորձում են շահել ընտրողի վստահությունը, և շատերի համար ընտրությունը կարող է դժվար թվալ։ Սակայն իրականում կողմնորոշվելն...

Բացահայտ, անթաքույց. գերդոզավորված. Ռուբեն Մելքիյանը՝ Փաշինյանի մասին

Բացահայտ, անթաքույց. գերդոզավորված. Ռուբեն Մելքիյանը՝ Փաշինյանի մասին

Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում (1) քաղաքական հակառակորդների և (2) արցախցիների հանդեպ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը. «Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։ Դիտեք ։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի...