Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները

8 Օգոստոսի, 2026

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում մոտեցել է Քըրք Քըրքորյան փողոցի 29/8 հասցեում գործող «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի շենքին և նկատել, որ կոտրված վիճակում են գտնվում նշված շենքի 4 պատուհաններն ու 2 դռները։ Միաժամանակ նշվել է, որ շինությունը դեռևս չի շահագործվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի հետևանքով Արթուր Ի․-ին պատճառվել է 700 հազար դրամի գույքային վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ի․-ն «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենն է։

Նմանատիպ նյութեր

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպ վերնախավի նախարարները ամսական ստանում են մոտ ութ հազար ԱՄՆ դոլար որպես աշխատավարձ և պարգևավճար։ Եկեք փաստացի, ֆինանսատնտեսական և սոցիալական տեսանկյունից վերլուծենք միլիոնատեր քպ-ականների թեման։ 1. Եկամուտների և...

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ընդդեմ Մերցի կառավարության սոցիալական քաղաքականության։ Գերմանիայի 15 քաղաքներում ցույցերն անցկացնում է Գերմանիայի արհմիությունների միավորումը, գրում է Tagesschau-ն։ Die Zeit-ի տվյալներով՝ միայն Բեռլինում...

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի...

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական...