Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ»

7 Մարտի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։ Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի եւ համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաեւ շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։

Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։ Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։

Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլեւ կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ: Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երեւանի վարչական տարածքից դուրս գալը:

Մանրամասները՝ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձ է հղել   Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ. «Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձի...

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։ Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ...

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի ուղերձը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է։ Եվ դիմավորում ենք այն՝ կանգնած մեր անկախության դեմ օրեցօր սաստկացող մարտահրավերների, ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։ Երբ պետությունը...

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում»,- ասված է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը

  Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Այս առիթով տեղի է ունենում բաց հանդիպում-քննարկում «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով՝ իրավաբանական գիտությունների դոկտոր,...