Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ»

19 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։

Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։

Քանի դեռ Հայաստանի հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ցուցադրական թանկարժեք առօրյան դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության թեմա։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, իհարկե, վկայի կարգավիճակով, անցնում է COVID-19ի քրեական գործով, որը 6 տարի շարունակ քննում է»։

Նմանատիպ նյութեր

Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք

Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք

Սեպտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Փոքր Վեդի գյուղի միջնակարգ...

ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը

ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը

Քննչական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝...

Վահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան

Վահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցիալական էջում անդրադարձել է Վահրամ Սահակյանի ձերբակալմանը։ Նա հայտնել է, որ 2-3 ժամ առաջ Սահակյանը կապվել է նրա հետ և տեղեկացրել ձերբակալման մասին։ «ՔԿ-ն հայտնել է, որ նրան ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար։ Ես...

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարգիս Հայոցյանին բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել բարձրագույն կրթության և...

Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանումը Հայաստան

Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանումը Հայաստան

Ռուսաստանը սեպտեմբերի 29-ից խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանման կանոնները Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ։ Ըստ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրի՝ ֆիզիկական անձանց արգելվում է Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան...